երկուշաբթի, հուլիս 1
1 / 7 / 2024
Խարկովի մարզում ինտենսիվ մարտեր են ընթանում

Խարկովի մարզում ինտենսիվ մարտեր են ընթանում

Ուկրաինայի Խարկովի մարզում ինտենսիվ մարտեր են ընթանում, ավելի քան 4500 մարդ արդեն տարհանվել է ռուսական հարձակումների պատճառով։ Ինչպես հայտարարել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին, ռուսական ուժերը մի քանի ուղղությամբ ակտիվ գրոհում են ուկրաինական ստորաբաժանումների դիրքերը՝ երկրի տարածքում ավելի առաջ շարժվելու համար: Միաժամանակ Սիրսկին նշել է, որ ուկրաինացի մարտիկներն ամեն ինչ անում են պաշտպանական գծերն ու դիրքերը պահելու համար։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն էլ հայտնել է, որ Բելգորոդում կիրակի բնակելի շենքի մուտքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 15-ի, այդ թվում՝ երկու երեխա, 17-ը վիրավորվել են: Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնել է, որ տեղում փրկարարական աշխատանքներն ավարտվել են:

ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ մուտքի փլուզման պատճառը քաղաքի վրա արձակված և խոցված ուկրաինական հրթիռի բեկորն է։ Կիևը պաշտոնապես չի մեկնաբանել այս հայտարարությունը։

  • Կիսվել: