ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Խաչատուրյան քույրերի նկատմամբ խափանման միջոցը երկարաձգվել է մինչև դեկտեմբեր

Խաչատուրյան քույրերի նկատմամբ խափանման միջոցը երկարաձգվել է մինչև դեկտեմբեր

Դատարանը երկարաձգել է իրենց հոր սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան երկու քույրերի նկատմամբ խափանման միջոցը՝ որոշակի գործողությունների արգելքի տեսքով: Բնակության վայրը լքելու և միմյանց հետ շփվելու արգելքը երկարաձգվել է մինչև դեկտեմբերի 28-ը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Դատարանը որոշումը կայացրել է փակ ռեժիմով:

Նշենք, որ քույրերին մեղադրանք է առաջադրվել մի խումբ անձանց կողմից նախնական դվադրությամբ սպանություն կատարելու համար: Փաստաբանները պնդում են, որ աղջիկներն իրենց գործողություններն իրականացրել են անհրաժեշտ ինքնապաշտպանության շրջանակում, քանի որ նրանց հայրը երկար տարիներ բռնության է ենթարկել նրանց:

 

  • Կիսվել: