չորեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2025
Կայացել է Պուտին-Սի Ծինփին հեռախոսազրույց

Կայացել է Պուտին-Սի Ծինփին հեռախոսազրույց

Չինաստանի ղեկավար Սի Ծինփինը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

 

Հեռախոսազրույցը տեղի է ունեցել Ռուսաստանի նախաձեռնությամբ։ 

«Կողմերը մտքեր են փոխանակել Ռուսաստանի և Չինաստանի միջև համապարփակ գործընկերային հարաբերությունների հետագա զարգացման և ռազմավարական փոխգործակցության արդիական հարցերի շուրջ»,- հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

 

Պուտինը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ղեկավարին տեղեկացրել է ռուս-ամերիկյան վերջին շփումների մասին։ Չինական կողմն աջակցություն է հայտնել Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև ընթացող երկխոսությանը, ինչպես նաև իր պատրաստակամությունը՝ աջակցելու ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման ուղիներ գտնելուն։

Պուտինն ու Սի Ծինփինը  ընդգծել են, որ ռուս-չինական արտաքին քաղաքական կապը համաշխարհային գործերում ամենակարևոր կայունացնող գործոնն է և արտաքին ազդեցության ենթակա չէ։

  • Կիսվել: