ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Կապիկի ծաղիկով վարակվածների թիվն Ավստրիայում հասել է չորսի

Կապիկի ծաղիկով վարակվածների թիվն Ավստրիայում հասել է չորսի

Ավստրիայում կապիկի ծաղիկով վարակվածների թիվը հասել է չորսի:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հունիսի 13-ին հայտնել է երկրի առողջապահության նախարարությունը:

Ավելի վաղ գրանցվել էր երկու հաստատված դեպք, իսկ հունիսի 13-ին ևս երկու նոր դեպք է գրանցվել:

Վարակվածները մեկուսացվել են, նրանց հետ հաղորդակցված մարդիկ՝ տեղեկացվել, իսկ հաստատված դեպքերի մասին ինֆորմացիան փոխանցվել է միջազգային առողջապահական մարմիններին:

  • Կիսվել: