Կամչատկայում վերջին մեկ օրում ավելի քան 60 հետցնցում է գրանցվել՝ մինչև 7,4 մագնիտուդ ուժգնությամբ
Կամչատկայում վերջին մեկ օրում տեղի է ունեցել 3,5-ից 7,4 մագնիտուդ ուժգնությամբ 62 հետցնցում, որոնցից 8-ը զգալի են եղել: Այս մասին տեղեկանում ենք Արտակարգ իրավիճակների նախարարության տեղական վարչության տելեգրամյան ալիքից:
Մասնավորապես նշվում է, որ հետցնցումներից մեկի մագնիտուդը կազմել է 7,4։ Այն բնակավայրերում զգացվել է մինչև 6 բալ ուժգնությամբ։ Հայտարարվել է ցունամիի վտանգ։ Ալիքը բնակավայրերի մոտ չի հասել։
Հաղորդվում է նաև, որ գիտնականները գրանցում են Կամբալնի հրաբխի ակտիվությունը։ Զբոսաշրջիկներին խորհուրդ է տրվում չմոտենալ հրաբխին։
Բացի դրանից՝ շարունակվում է նաև Բեզիմյանի, Շիվելուչի, Կլյուչևսկոյի, Կարիմսկիի, Կրաշենիննիկովի հրաբուխների ակտիվությունը։ Տարածաշրջանի բնակիչներին և հյուրերին նույնպես հորդորվում է չմոտենալ հրաբուխներին։
Փակ է մնում նաև Լևաշովա հրվանդան - Օկտյաբրսկի ավան ճանապարհը Ուստ-Բոլշերեցկի շրջանում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հունիսի 30-ին Կամչատկայում տեղի է ունեցել 1952 թվականից ի վեր ամենաուժեղ երկրաշարժը՝ 8,8 մագնիտուդ ուժգնությամբ։ Այդ ժամանակից ի վեր գիտնականները պարբերաբար գրանցում են հետցնցումներ, իսկ օգոստոսի 14-ից Կամչատկայի երկրամասում սահմանվել է բնական բնույթի արտակարգ իրավիճակների ռեժիմ։


