կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Կալինինգրադը մեր շրջանն է. Լուկաշենկո

Կալինինգրադը մեր շրջանն է. Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, որ դեռ խորհրդային ժամանակներից Բելառուսը պատասխանատվություն է կրել Կալինինգրադի մարզի համար և մինչև հիմա էլ ՌԴ այդ մարզի հանդեպ պահպանվում է նույն վերաբերմունքը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Այսօր Մինսկում Կալինինգրադի մարզի ղեկավար Անտոն Ալիխանովի հետ հանդիպման ժամանակ Լուկաշենկոն ասել է. «Ինչո՞ւ եմ ես ասում «մեր կալինինգրադցիները»: Ես Ելցինին ասել եմ, հիմա էլ ներկայիս նախագահ Վլադիմիր Պուտինին եմ հաճախ ասում, որ դա մեր շրջանն է, մենք պատասխանատու ենք եղել նրա համար և հիմա էլ պատասխանատու ենք: Պուտինն ասում է՝ ես դեմ չեմ»:

Բելառուսի նախագահը նշել է նաև, որ «դեռ խորհրդային տարիներին, երբ կար մեկ պետություն, Կալինինգրադի մարզը Բելառուսին միացնելու շուրջ խոսակցությունները շատ էին»:

Եվ, այնուամենայնիվ, նա ասել է. «Միգուցե լավ է, որ չմիացրին, որովհետև Ղրիմն էլ միացրին Ուկրաինային, հետո պարզվեց, որ սխալ էին արել»,- նշել է Բելառուսի նախագահը:

  • Կիսվել: