կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Կալանավորվել է «Կրոկուսի» ահաբեկչության գործով 10-րդ անձը

Կալանավորվել է «Կրոկուսի» ահաբեկչության գործով 10-րդ անձը

Մոսկվայի Բասմանսկի դատարանը կալանավորել է «Կրոկուսի» ահաբեկչության գործով 10-րդ անձին` Յակուբջոնի Յուսուֆզոդային, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Յուսուֆզոդայի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը՝ մինչև մայիսի 22-ը»,-նշված է դատարանի հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ հարցաքննության ժամանակ նա հայտնել է, որ Տաջիկստանի քաղաքացի է, ամուսնացած է, ունի երեք երեխա: Մինչ ձերբակալությունը ոչ պաշտոնապես աշխատել է շինհրապարակում որպես բանվոր։ Հնարավոր է՝ ժամանակավոր գրանցում է ունեցել Ռուսաստանում, բայց հասցեն չի հիշում։

Հիշեցնենք՝ ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարության վերջին տվյալներով՝ ահաբեկչության հետևանքով զոհվել է 144 մարդ:

 

  • Կիսվել: