կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Կաբարդինո-Բալկարիայում հրկիզվել է նոր կառուցվող հրեական մշակութային կենտրոնի շենքը

Կաբարդինո-Բալկարիայում հրկիզվել է նոր կառուցվող հրեական մշակութային կենտրոնի շենքը

Կաբարդինո-Բալկարիայի Հանրապետությունում հրկիզվել է կառուցվող հրեական մշակութային կենտրոնի շենքը, հայտնում է Mash Gor տելեգրամյան ալիքը։

Իր հերթին NewsTracker-ը հայտնել է, որ դեռ անցյալ տարվա դեկտեմբերին էր հայտարարվել, որ Նալչիկում կառուցվելու է Հյուսիսային Կովկասի դաշնային օկրուգի ամենամեծ հրեական համայնքային կենտրոնը։ Շինարարությունը սկսվել է, սակայն բնակչության շրջանում ընդհանուր բացասական տրամադրությունների ֆոնին ինչ-որ բան սխալ է գնացել: 

Մի քանի օր առաջ ստորագրահավաք է ներկայացվել Կազբեկի ղեկավար Կոկովին՝ խոշոր կենտրոնի շինարարությունը դադարեցնելու պահանջով։ Հեղինակները վկայակոչում են այն փաստը, որ հրեաները հանրապետության բնակչության 1 տոկոսից էլ պակաս են, և նրանք ունեն իրենց սինագոգը։

Ըստ ստորագրահավաքի հեղինակների՝ Կովկասի հրեական համայնքը կենտրոնի կառուցումից կարող է առավելություն ստանալ, և դրա պատճառով այլ համայնքների միջև անբարյացակամ հարաբերություններ կառաջանան։

Այսօր՝ հոկտեմբերի 29-ին, Կաբարդինո-Բալկարիայի տեղական հանրային էջերում հրեական համայնքի կենտրոնի այրված պատերի կադրեր հայտնվեցին․ հրդեհ էր բռնկվել: Վարկածներից մեկի համաձայն՝ գիշերը ինչ-որ մեկը մտել է շենք և անվադողեր այրել։

  • Կիսվել: