երեքշաբթի, հոկտեմբեր 6
6 / 10 / 2026
Ձնահյուս Կաբարդինո-Բալկարիայում. զոհված ալպինիստների թիվը հասել է 15-ի

Ձնահյուս Կաբարդինո-Բալկարիայում. զոհված ալպինիստների թիվը հասել է 15-ի

Կաբարդինո-Բալկարիայի Բեզենգիի կիրճում՝ Միժիրգի լեռան լանջին ձնահյուսի վայրում որոնողափրկարարական աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է ևս մեկ մարդու մարմին, տեղեկացնում են ռուսական ԶԼՄ-ները:

Ինչպես հայտնել են Արտակարգ իրավիճակների նախարարության Էլբրուսի բարձրալեռնային փրկարարական ջոկատից՝ եղանակային պայմանների վատթարացման պատճառով որոնումները ներկայում դադարեցվել են։

Հիշեցնենք, որ ողբերգությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 6-ին․ ձնահյուսի տակ էր հայտնվել 33 ալպինիստից բաղկացած գրանցված խումբը։ Երկու մարդու ճակատագիրը դեռևս անհայտ է։ Որոնողական աշխատանքները կվերսկսվեն վաղը՝ վաղ առավոտյան։

Տեսանյութը՝ այստեղ:

  • Կիսվել: