երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Ջորջ Սորոսը ատում է մարդկությանը. Մասկ

Ջորջ Սորոսը ատում է մարդկությանը. Մասկ

Ամերիկացի միլիարդատեր, Tesla, SpaceX ընկերությունների սեփականատեր Իլոն Մասկը «Բաց հասարակություն» ֆոնդի ղեկավար, ֆինանսիստ Ջորջ Սորոսին անվանել է մարդատյաց։ Մասկն իր կարծիքը ներկայացրել է Ջո Ռոգանի The Joe Rogan Experience պոդկաստում։

«Իմ կարծիքով՝ նա ատում է մարդկությանը հիմնարար մակարդակով»,- ասել է Մասկը։

Նա կարծում է, որ Սորոսը գիտի, թե որքան ազդեցություն կարող է գործադրել՝ օգնելով թեկնածուներին ընտրվել տեղական պաշտոններում, որովհետեւ հասկանում է, որ «պետք չէ փոխել օրենքները, կարեւոր է, թե ինչպես են դրանք կատարվում»։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: