շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Իզմիրում շինարարական կռունկ է շրջվել. նախնական տվյալներով՝ կա հինգ զոհ

Իզմիրում շինարարական կռունկ է շրջվել. նախնական տվյալներով՝ կա հինգ զոհ

Թուրքական Իզմիրում շինարարական կռունկ է շրջվել, նախնական տվյալներով՝ հինգ մարդ է զոհվել, հաղորդում է NTV հեռուստաալիքը, փոխանցում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Նախնական տվյալներով՝ Իզմիրի Բորնովա թաղամասում շինարարական կռունկի շրջվելու հետեւանքով 5 մարդ է զոհվել»,-հաղորդել է հեռուստաալիքը։

Այսօր ավելի վաղ հայտնել էինք, որ թուրքական Այդընում պայթյուն է որոտացել, կա յոթ զոհ:

 

  • Կիսվել: