երկուշաբթի, սեպտեմբեր 21
21 / 9 / 2026
Իտալական դպրոցներում արգելում են փարաջան և նիկաբը

Իտալական դպրոցներում արգելում են փարաջան և նիկաբը

Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին հայտարարել է, որ կառավարությունն օրինագիծ է պատրաստում, որն արգելում է դպրոցներում փարաջա ու նիկաբ կրել, ինչպես նաև սահմանափակվում է արտասահմանցի աշակերտների թիվը յուրաքանչյուր դասարանում:
 
Եվրոպական մի շարք երկրներում, այդ թվում ՝ Ֆրանսիայում և Բելգիայում, արդեն գործում են հասարակական վայրերում դեմքը ծածկող հագուստ կրելու արգելքներ: Ավստրիան նույնպես սահմանափակումներ է մտցրել դպրոցներում։ Միևնույն ժամանակ, մյուս երկրներում, օրինակ՝ Իսպանիայում և Լեհաստանում, խղճի և դավանանքի ազատությունը պաշտպանված է Սահմանադրությամբ:
 
Մելոնին հայտնել է, որ շուտով նախարարների կաբինետի քննարկմանը կներկայացվի միջոցառումների փաթեթ, որը բացի դպրոցներում փարաջաների (չադրաների) և նիկաբների արգելքից, կներառի նաև ազգային կրթական համակարգում «ինտեգրվելու լուրջ դժվարություններ» ունեցող աշակերտների ծնողներին իտալերեն սովորելու պահանջը, օտարերկրյա աշակերտների համար տեղերի քանակի սահմանափակումը:

  • Կիսվել: