Իսրայելը վերսկսել է ցամաքային գործողությունները Գազայի հատվածում
Իսրայելի զինվորականները վերսկսել են ցամաքային գործողությունները Գազայում և վերականգնել հսկողությունը կենտրոնական հատվածում գտնվող «Նեցարիմ» միջանցքի նկատմամբ, հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
«Վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի ուժերը թիրախային ցամաքային գործողություններ են սկսել Գազայի հատվածի կենտրոնական և հարավային մասերում՝ նպատակ ունենալով ընդլայնել անվտանգության գոտին և ստեղծել մասնակի բուֆեր հյուսիսում և հարավում: Այս գործողության շրջանակներում ուժերը կրկին վերահսկողության տակ են վերցրել տարածքները մինչև «Նեցարիմ» միջանցքի կենտրոնական հատվածը»,-նշված է հաղորդագրության մեջ։