Իսրայելը Սիրիայի նոր իշխանություններին թույլ չի տա Դամասկոսից հարավ ստորաբաժանումներ տեղակայել. Նեթանյահու
Իսրայելը Սիրիայի նոր իշխանություններին թույլ չի տա Դամասկոսից հարավ ստորաբաժանումներ տեղակայել, հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, տեղեկացնում է «Այսօր Իսրայելում» պորտալը։
Նեթանյահուն միաժամանակ պարտավորվել է պաշտպանել սիրիացի դրուզներին, եթե նրանք հարձակման ենթարկվեն:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ իսրայելական բանակն ուժեղացնում է հակաահաբեկչական գործողությունը Հորդանան գետի հյուսիսում` Ջենինի շրջանում տանկային դիվիզիա տեղակայելով:
Նշվում է, որ սա առաջին դեպքն է, երբ 2002 թվականին «Պաշտպանիչ պատ» գործողությունից հետո տարածաշրջանում զրահատեխնիկա է տեղակայվում: