երկուշաբթի, հունիս 8
8 / 6 / 2026
Իսրայելը շարունակում է հարվածներ հասցնել Լիբանանին

Իսրայելը շարունակում է հարվածներ հասցնել Լիբանանին

Իսրայելը շարունակում է հարվածներ հասցնել Լիբանանին։ Այս մասին տեղեկացնում է Al Jazeera-ն:

Նշվում է, որ Լիբանանի հարավում մի քանի նոր հարձակումներ են տեղի ունեցել, որոնց հետևանքով երկու մարդ է զոհվել:

Ընդհանուր առմամբ, մարտի 2-ից ի վեր Լիբանանում զոհերի թիվը հասել է 2618-ի։

Բացի դրանից, Իսրայելը սահմանամերձ Յարուն գյուղում վանք և միանձնուհիների դպրոց է ավերել, իսկ Հաբբուշ քաղաքի բնակիչներին բռնի տեղահանման մասին հրաման է արձակել՝ շարունակելով այդ տարածքից բնակչությանը վտարելու փորձերը՝ չնայած հրադադարին։

 

  • Կիսվել: