երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Իսրայելը քվեարկել է պաշտոնապես պատերազմ հայտարարելու օգտին

Իսրայելը քվեարկել է պաշտոնապես պատերազմ հայտարարելու օգտին

Իսրայելի Անվտանգության կաբինետը քվեարկել է «Ալեֆ» 40  հոդվածի կիրառման օգտին, ինչը նշանակում է պատերազմի պաշտոնական հայտարարում:

Վերջին անգամ նման բան տեղի է ունեցել ուղիղ 50 տարի առաջ՝ 1973 թվականին։

Շաբաթ առավոտյան պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումը հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելին։ Իսրայելական կողմը հայտնել է նաև  իր տարածք ՀԱՄԱՍ-ի հարյուրավոր զինյալների ներթափանցման մասին։

Ստեղծված իրավիճակի հետ կապված՝ Իսրայելը հայտարարել է «Երկաթե սրեր» գործողության մեկնարկի մասին։ Իր հերթին ՀԱՄԱՍ-ը հայտարարել է «Ալ-Աքսա Ջրհեղեղ» գործողություն սկսելու մասին։

Խմբավորումն իր գործողությունները բացատրել է իսրայելական ուժերի կողմից շարունակվող ագրեսիայով և օկուպացմամբ, ինչպես նաև պաղեստինյան սուրբ Ալ-Աքսա մզկիթի դեմ շարունակվող սադրանքներով։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: