երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Իսրայելը մտադիր է հասնել ՄԱԿ պաղեստինցի փախստականների գործերի գործակալության գործունեության դադարեցմանը

Իսրայելը մտադիր է հասնել ՄԱԿ պաղեստինցի փախստականների գործերի գործակալության գործունեության դադարեցմանը

Իսրայելը փորձելու է հասնել ՄԱԿ պաղեստինցի փախստականների գործերի գործակալության գործունեության դադարեցմանը պատերազմից հետո, ասել է Իսրայելի արտաքին գործերի նախարար Իսրայել Կացը։

«Արտաքին գործերի նախարարությունը ձգտում է երաշխավորել, որ գործակալությունը վաղը չէ մյուս օրը չի լինի»,- գրել է Կացը Х-ի իր միկրոբլոգում՝ ավելացնելով, որ փորձում է ձեռք բերել ԱՄՆ, ԵՄ եւ գործակալության այլ խոշոր դոնորների աջակցությունը, որոնց մի մասը դադարեցրել է ֆինանսավորումը։

«Մենք տարիներ շարունակ նախազգուշացրել ենք. գործակալությունը  հավերժացնում է փախստականների խնդիրը, խանգարում խաղաղությանն ու ծառայում ՀԱՄԱՍ-ի քաղաքացիական ստորաբաժանումներին Գազայում»,- ավելացրել է Իսրայելի արտաքին գործերի նախարարը։

Մինչ այդ Իտալիան էր հայտարարել գործակալության ֆինանսավորումը դադարեցնելու մասին։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: