երկուշաբթի, հունիս 15
15 / 6 / 2026
Իսրայելը մտադիր չէ զորքերը դուրս բերել Լիբանանից

Իսրայելը մտադիր չէ զորքերը դուրս բերել Լիբանանից

Իսրայելի պաշտպանության ուժերը չեն լքի Լիբանանը՝ չնայած ԱՄՆ-ի և Իրանի միջև կնքված հրադադարի համաձայնագրին: Այս մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հայտնել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, տեղեկացնում է Ynet-ը՝ հղում անելով աղբյուրներին։

«Նեթանյահուն պարզաբանել է, որ ՑԱՀԱԼ-ը կմնա Լիբանանում իր ներկայիս դիրքերում և կշարունակի գործողությունները՝ «Հեզբոլլահի» սպառնալիքներին հակազդելու համար»,-հայտնել է աղբյուրը:

Նեթանյահուն նշել է, որ իսրայելցի զինվորականները կշարունակեն ոչնչացնել խմբավորման ենթակառուցվածքները և արձագանքել Իսրայելի վրա ցանկացած հարձակման։ Ynet-ը նշել է, որ Լիբանանի հարցում Նեթանյահուն ստացել է կաբինետի լիակատար աջակցությունը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել բոլոր ռազմաճակատներում, այդ թվում՝ Լիբանանում, ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման վերաբերյալ և փոխըմբռնման հուշագիրը կստորագրեն հունիսի 19-ին՝ Շվեյցարիայում։

 

  • Կիսվել: