երեքշաբթի, ապրիլ 8
8 / 4 / 2025
Իսրայելը Լիբանանում թիրախավորել է «Հեզբոլլահ»-ին

Իսրայելը Լիբանանում թիրախավորել է «Հեզբոլլահ»-ին

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարձակվել են լիբանանյան տարածքի վրա՝ թիրախավորելով շիական «Հեզբոլլահ»-ին։ Այս մասին հայտնում է Իսրայելի բանակի՝ ՑԱԽԱԼ-ի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ հարվածը հասցվել է հարավային Լիբանանի սահմանամերձ Զիբկին գյուղի արվարձաններին, նշել են զինվորականները։

«Որոշ ժամանակ առաջ Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռը հարձակվել է «Հեզբոլլահի» երկու ահաբեկիչների վրա, որոնք մեքենա էին վարում Լիբանանի հարավում գտնվող Զիբկին շրջանում: Ահաբեկիչները հարձակման են ենթարկվել «Հեզբոլլահի» ահաբեկչական ենթակառուցվածքը վերականգնելու փորձի ժամանակ»,-ասված է հայտարարության մեջ:

Այս հաղորդագրությունից քիչ առաջ իսրայելալիբանանյան սահմանին օդային հարձակման տագնապ է հայտարարվել, իսկ սահմանամերձ Ավիվիմ և Իրոն գյուղերում հնչել են ազդանշաններ։ Շուտով պարզվել է, որ օդային սպառնալիքի այս նախազգուշացումը կեղծ է:

 

  • Կիսվել: