կիրակի, հունիս 15
15 / 6 / 2025
Իսրայելը կշարունակի հարվածել Իրանին. հաջորդ քայլը՝ «Թեհրանում անխոչընդոտ գործելն է»

Իսրայելը կշարունակի հարվածել Իրանին. հաջորդ քայլը՝ «Թեհրանում անխոչընդոտ գործելն է»

Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտնել է, որ շարունակում է հարվածել Իրանին, եւ նրա հաջորդ քայլը «Թեհրանում անխոչընդոտ գործելն է», տեղեկացրել է Times of Israel-ը։

Մի գիշերվա ընթացքում հասցված հարվածների շարքը շարքից հանել է հակաօդային պաշտպանության համակարգերը, նաեւ այսօր առավոտյան, հայտնել է ՑԱԽԱԼ-ի շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էյալ Զամիրը՝ նշելով, որ դեպի Թեհրան ճանապարհը բացելու սկիզբը դրված է»։

 

Իրանի միջուկային, ռազմական օբյեկտներին եւ բալիստիկ հրթիռների արձակման կայանքներին, ինչպես նաեւ զինվորական պաշտոնյաներին եւ միջուկային ոլորտի գիտնականներին հասցվող հարվածները կշարունակվեն, հայտնել է ՑԱԽԱԼ-ը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: