Իսրայելը կրկին հարվածներ է հասցրել Լիբանանին
Իսրայելական զինվորականները սկսել են հարվածների նոր շարք հասցնել Լիբանանի տարածքին: Այս մասին հայտարարել են Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից:
Ինչպես նշվում է՝ հարձակման թիրախ են անվանվել շիական «Հեզբոլլահ» կազմակերպության ենթակառուցվածքային օբյեկտները:
Ըստ Իսրայելի բանակի՝ հարվածները հասցվում են երկրի արևելքում գտնվող Բեկաայի հովտին և «Լիբանանի մի շարք այլ շրջանների»:


