հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Իսրայելը հայտնել է  «Ուրվական» էլիտար ստորաբաժանման հրամանատարի զոհվելու մասին

Իսրայելը հայտնել է «Ուրվական» էլիտար ստորաբաժանման հրամանատարի զոհվելու մասին

«Ուրվական» անունով հայտնի էլիտար ստորաբաժանման ղեկավար, գնդապետ Ռոյ Լևին երեկ զոհվել է պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման զինյալների հետ հարավային Ռեյմ համայնքում մարտերի ժամանակ, հայտնում է Times of Israel-ը։

«Նա խիզախորեն ղեկավարում էր իր թիմը՝   Ռեյմ կիբուցում առաջինը մտնելով  կռվի մեջ, որպեսզի  փրկի քաղաքացիներին, որոնք պաշարված էին իրենց տներում», - ասվում է Իսրայելի պաշտպանության բանակի  հայտարարության մեջ:

Իսրայելի պաշտպանության բանակի տվյալներով, փոխհրաձգության ժամանակ սպանվել է մոտ 10 պաղեստինցի զինյալ։ Ավելի ուշ Իսրայելի պաշտպանության բանակը հրապարակեց ևս 17 զինվորականների անուններ, որոնք զոհվել էին երկրի հարավում տեղի ունեցող մարտերում:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: