հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Իսրայելը հայտնել է Թեհրանի «Մեհրաբադ» օդանավակայանում 16 ինքնաթիռ ոչնչացնելու մասին

Իսրայելը հայտնել է Թեհրանի «Մեհրաբադ» օդանավակայանում 16 ինքնաթիռ ոչնչացնելու մասին

Իսրայելական բանակը՝ ՑԱԽԱԼ-ը, հայտնել է 16 ինքնաթիռների ոչնչացման մասին՝ Թեհրանի «Մեհրաբադ» միջազգային օդանավակայանի ռմբակոծման հետեւանքով։

Նշվում է, որ հարվածները հասցվել են գիշերը։

«Մեհրաբադ» օդանավակայանը օգտագործում են ԻՀՊԿ «Քուդս» ուժերը, այն կենտրոնական հանգույց էր սպառազինության եւ Մերձավոր Արեւելքում ռեժիմի ահաբեկչական խմբավորումների ֆինանսավորման համար։ «ենքով եւ կանխիկ դրամով բեռնված ինքնաթիռները քանիցս թռել են օդանավակայանից եւ վայրէջք կատարել ողջ տարածաշրջանում»,-ասված է ՑԱԽԱԼ-ի հայտարարության մեջ:

Հաղորդվում է նաեւ, որ թիրախ են դարձել իրանական մի քանի կործանիչներ եւս, որոնք սպառնալիք էին ներկայացնում Իսրայելի ՌՕՈւ՝ Իրանի օդային տարածքում գտնվող ինքնաթիռների համար։

  • Կիսվել: