հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Իսրայելը հայտնել է ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի ղեկավարին սպանելու մասին

Իսրայելը հայտնել է ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի ղեկավարին սպանելու մասին

Գազային նախորդ օրը հասցրած օդային հարվածի հետևանքով սպանվել է ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի ղեկավար Իզզ ալ-Դին ալ-Հադդադին: Այս մասին այսօր հայտարարել են Իսրայելի զինված ուժերը, տեղեկացնում է Reuters-ը:

Նշվում է, որ Ալ-Հադդադը Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված խմբավորման ամենաբարձրաստիճան պաշտոնյան է, որն Իսրայելի կողմից սպանվել է անցած տարվա հոկտեմբերին Միացյալ Նահանգների աջակցությամբ ձեռք բերված հրադադարի համաձայնությունից հետո:

Ըստ աղբյուրի՝ ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչն անանուն մնալու պայմանով հաստատել է, որ ալ-Հադդադը սպանվել է հարձակման հետևանքով: Գազայում ՀԱՄԱՍ-ի խոսնակն ավելի ուշ հայտարարել է, որ ալ-Հադդադը մահացել է, սակայն չի մանրամասնել պատճառը:

Հաղորդվում է, որ Գազայի կենտրոնում գտնվող Ալ-Աքսա Նահատակների մզկիթում այսօր կայացել է ալ-Հադդադի, նրա կնոջ և 19-ամյա դստեր հուղարկավորության արարողությունը:

Նշենք, որ երեկ Իսրայելն առնվազն երկու հարձակում է գործել Գազայի վրա՝ սպանելով 7 պաղեստինցիների, այդ թվում, ըստ տեղացի բժիշկների, երեք կնոջ և մեկ երեխայի: Պաղեստինյան մի աղբյուր հայտնել է, որ ալ-Հադդադը զոհվել է բազմաբնակարան շենքին Իսրայելի հասցրած հարվածից, մինիդեռ Իսրայելի զինված ուժերի հավաստմամբ՝ ՀԱՄԱՍ-ի ղեկավարը սպանվել է Գազա քաղաքին հասցված ճշգրիտ հարվածով:

Իր հերթին Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն պնդել է, որ ալ-Հադդադը Իսրայելի վրա «Համաս»-ի 2023-ի հոկտեմբերի 7-ի հարձակումների ճարտարապետներից էր, հարձակումներ, որոնց հաջորդեցին իսրայելական զինուժի գործողությունները Գազայի հատվածում:

  • Կիսվել: