Իսրայելը հարվածներ է հասցրել Գազայի հատվածում․ կան զոհեր և վիրավորներ
Իսրայելի պաշտպանության բանակը նոյեմբերի լույս 12-ի գիշերը Գազայի հատվածում հարված է հասցրել պաղեստինյան «Իսլամական ջիհադ» արմատական խմբավորման հրամանատարին: Այս մասին հաղորդել Է հրեական պետության վարչապետ Բենիամին Նաթանյահուի դիվանատունը:
Գիշերը Գազայում հարված է հասցվել «Իսլամական ջիհադի» ավագ հրամանատար, բազմաթիվ ահաբեկչական գործողությունների մեջ մեղադրվող Բահա Աբու ալ Աթային: Ըստ տեղեկությունների նա պատրաստում էր նոր հարձակումներ:
Իսրայելի Kan պետական ռադիոկայանը, վկայակոչելով պաղեստինյան աղբյուրներ, հաղորդել է, որ ալ Աթան Գազայի հատվածում իրականացված գիշերային գրոհի հետեւանքով սպանվել է, եւս երեք հոգի՝ վիրավորվել։
Բանակի գործողությունները իրականացվել են Իսրայելի Գլխավոր շտաբի պետի եւ Ընդհանուր անվտանգության ծառայության տնօրենի (ՇԱԲԱՔ, հակահետախուզություն) կողմիցՆաթանյահուի դիվանատան հայտարարության մեջ: