կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Իսրայելի ՊԲ-ն հերքել է իր առնչությունը Գազայում մարդասիրական օգնությանը սպասող խաղաղ բնակիչների գնդակոծման հետ

Իսրայելի ՊԲ-ն հերքել է իր առնչությունը Գազայում մարդասիրական օգնությանը սպասող խաղաղ բնակիչների գնդակոծման հետ

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ իր զինվորականներն առնչություն չունեն մարտի 14-ին Գազայի հատվածի հյուսիսում մարդասիրական օգնության ավտոշարասյան ժամանմանը սպասող խաղաղ բնակիչների գնդակոծման հետ: Այս մասին ԻՊԲ-ն հայտնել է X սոցիալական հարթակում:

ԻՊԲ-ն նշել է, որ զինված պաղեստինցի արմատականներն են կրակ բացել մարդկանց վրա, երբ նրանք սպասում էին հումանիտար օգնությամբ 31 բեռնատարների ժամանմանը։

Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է.«Ավտոշարասյան՝ հումանիտար միջանցք ժամանելուց մոտավորապես մեկ ժամ առաջ զինված պաղեստինցիները կրակ են բացել, մինչ Գազայի խաղաղ բնակիչները սպասում էին օգնությամբ ավտոշարասյան ժամանմանը։ Մինչ օգնությամբ բեռնատարները մտնում էին, պաղեստինցի զինյալները շարունակում էին կրակել, իսկ Գազայի բնակիչների ամբոխը սկսել էր թալանել բեռնատարները։ Բացի այդ, Գազայի մի շարք խաղաղ բնակիչներ վրաերթի են ենթարկվել բեռնատարների կողմից»:

ԻՊԲ-ն ընդգծել է, որ գիշերը տեղի ունեցած միջադեպի փաստով կատարվել է հանգամանալից նախնական ստուգում, որը ցույց է տվել, որ իսրայելցի զինվորականները կրակ չեն բացել Գազայի Քուվեյթի հրապարակի տարածքում գտնվող ավտոշարասյան վրա։

  • Կիսվել: