Իսրայելը Գազայում օդային հարված է հասցրել
Մարտի 9-ի առավոտյան Իսրայելի պաշտպանության բանակը ավիահարված է հասցրել Գազայի հյուսիսում, տեղեկացնում է Times Of Israel-ը:
Նշվում է, որ Իսրայելի ՊԲ-ն հայտարարել է, թե անօդաչու թռչող սարքը թիրախ է դարձրել զինյալների մի խումբ, որոնք փորձել են ռումբ տեղադրել իր զորքերի մոտ:
Ավելի վաղ պաղեստինյան լրատվամիջոցները հաղորդել են, որ Գազայի արևելյան Շեջայյա թաղամասում տեղի ունեցած հարվածի հետևանքով երկու մարդ է զոհվել:
Ըստ իսրայելական լրատվամիջոցի՝ հարվածն իրականացվել է իսրայելական օդուժի անօդաչու թռչող սարքով, այլ ոչ թե հրետանային միջոցներով: