երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Իսրայելը Գազայում հարվածել է փախստականների ճամբարին. կա 50-ից ավելի զոհ

Իսրայելը Գազայում հարվածել է փախստականների ճամբարին. կա 50-ից ավելի զոհ

Իսրայելը ավիահարված է հասցրել Գազայի հատվածում գտնվող Ալ-Մաղազի փախստականների ճամբարին, որի հետևանքով զոհվել է 51 մարդ, տասնյակ մարդիկ վիրավորվել են, հայտնում է WAFA պաղեստինյան լրատվական գործակալությունը։

Ինչպես նշում է աղբյուրը, Ալ-Մաղազին գտնվում է Գազայի հատվածի կենտրոնական մասում։

Նոյեմբերի 4-ի երեկոյան գրոհի է ենթարկվել նաև Ջաբալիա փախստականների ճամբարը, որի հետևանքով զոհվել է 7 մարդ, տասնյակ մարդիկ վիրավորվել են։

Հակամարտության ընթացքում Ջաբալիային մի քանի հարված է հասցվել Իսրայելի կողմից։ Այսպես, հոկտեմբերի 31-ին անկլավի առողջապահության նախարարությունը հայտարարել էր, որ ճամբարի վրա հարձակման հետևանքով ավելի քան 100 մարդ է զոհվել, 150-ը՝ վիրավորվել։ Ավելի ուշ ՀԱՄԱՍ-ը հաղորդել է նոր տվյալներ, որոնց համաձայն զոհերի թիվը մոտենում է 200-ի, իսկ վիրավորներինը՝ 800-ի։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: