հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Իսրայելը Գազայի հատվածին օդային հարված է հասցրել

Իսրայելը Գազայի հատվածին օդային հարված է հասցրել

Իսրայելը Գազայի հատվածին օդային հարված է հասցրել, զոհվել է մեկ պաղեստինցի, հայտարարել է Առողջապահության նախարարության ներկայացուցիչ Աշրաֆ ալ-Քիդրան:

Նշենք, որ ավելի վաղ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունը հաղորդել էր, որ իսրայելական ինքնաթիռները օդային հարվածներ են հասցրել Գազայի հատվածի ՀԱՄԱՍ-ի մի շարք օբյեկտներին՝ ի պատասխան անկլավի կողմից գնդակոծության:

Աշրաֆ ալ-Քիդրան ասել է. «27-ամյա պաղեստինցի է զոհվել այսօր լուսաբացին իսրայելական օդային հարձակման հետևանքով Հան Յունիս քաղաքում ՝ անկլավում»:

  • Կիսվել: