կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Իսրայելը Գազայի հատվածի վրա ավելի քան 35 հազար տոննա պայթուցիկ է նետել հակամարտության սրման սկզբից ի վեր

Իսրայելը Գազայի հատվածի վրա ավելի քան 35 հազար տոննա պայթուցիկ է նետել հակամարտության սրման սկզբից ի վեր

Իսրայելը Գազայի հատվածի վրա ավելի քան 35 հազար տոննա պայթուցիկ է նետել հակամարտության սրման սկզբից ի վեր: Այս մասին հայտարարել է ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի անդամ Ուսամա Համդանը մամուլի ասուլիսի ժամանակ, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն:

"Գազայի վրա արդեն 35 հազար տոննա պայթուցիկ է թափվել, այսինքն՝ օրական ավելի քան հազար տոննա է թափվում", - ասել է նա:

Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտնել էր պաղեստինյան շարժման ավելի քան 450 օբյեկտների վրա հարվածներ հասցնելու մասին: ՊԲ-ն նաև պնդում է, որ իսրայելցի զինվորականները ոչնչացրել են Ջամալ Մուսային, որը ՀԱՄԱՍ-ում պատասխանատու էր անվտանգության ոլորտում հատուկ գործողությունների համար:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: