Իսրայելը երբեք չի հեռանա Գազայի հատվածից. Կաց
Իսրայելը երբեք չի հեռանա Գազայի հատվածից: Այս մասին հայտարարել է Իսրայելի պետության պաշտպանության նախարար Իսրայել Կացը:
Նա զգուշացրել է ՀԱՄԱՍ-ին, որ Գազայի հատվածում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խաղաղության պլանի համաձայն՝ զինաթափումից հրաժարվելու դեպքում Իսրայելն «ինքն է դա անելու»:
«Իսրայելը երբեք չի լքի անկլավի տարածքը: Կստեղծվի անվտանգության գոտի, որը կընդգրկի Գազայի մի մասը՝ սահմանամերձ բնակավայրերը պաշտպանելու համար»,-ասել է Կացը։


