ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Իսրայելում Թուրքիայի դեսպանը պահանջել է այդ երկրի կառավարությունից արգելել Հայֆա քաղաքում Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշակոթողի տեղադրումը

Իսրայելում Թուրքիայի դեսպանը պահանջել է այդ երկրի կառավարությունից արգելել Հայֆա քաղաքում Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշակոթողի տեղադրումը

Իսրայելում Թուրքիայի դեսպանը պահանջել է այդ երկրի կառավարությունից արգելել Հայֆա քաղաքում Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշակոթողի տեղադրումը, Իսրայելում դա որակել են որպես պետության ներքին գործերին միջամտելու փորձ Իսրայելում Թուրքիայի դեսպանը պահանջել է այդ երկրի կառավարությունից արգելել Հայֆա քաղաքում Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշակոթողի տեղադրումը։

Սակայն իսրայելական մամուլի հրապարակումներից երևում է, որ թուրք դեսպանի լկտի պահանջը հակառակ ազդեցությունն է ունեցել և զայրացրել է իսրայելցի պաշտոնյաներին, որոնք նման սանձարձակությունն ընդունել են որպես Իսրայելի ներքին գործերին միջամտելու փորձ։

Իսրայելի բոլոր խոշորագույն ԶԼՄ-ները արդեն մի քանի օր է, ինչ պատմում են 1915 թվականին Թուրքիայում հայերի զանգվածային սպանությունների մասին ՝ այդ փաստերը որակելով որպես ցեղասպանություն, իսկ տարբեր քաղաքագետներ ու վերլուծաբաններ իրենց մեկնաբանություններում Թուրքիային խորհուրդ են տալիս չմիջամտել Իսրայելի ներքին գործերի մեջ։

Նշենք, որ Հայֆայի քաղաքային խորհուրդն օրերս միաձայն կողմ է քվեարկել Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչմանը և քաղաքում հուշակոթողի տեղադրմանը: Հայֆան դարձել Է Իսրայելի երկրորդ քաղաքը (Թել Ավիվի արվարձան Պետահ Տիկվայից հետո), որը ճանաչել է հայ ժողովրդի ողբերգությունը։ Հայֆան բազմազգ քաղաք է, որտեղ հրեաները, քրիստոնյաները և մահմեդականները համերաշխ ապրում են, և ցանկացած հարց ընդունվում է կոլեգիալ որոշումների հիման վրա:

Հուշարձանի և ցեղասպանության ճանաչման օգտին միաձայն քվեարկել են բոլոր երեք դավանանքների ներկայացուցիչները, իսկ Հայֆայում թուրքերի նկատմամբ վերաբերմունքը ավանդաբար զգուշավոր է դեռևս այն ժամանակվանից, երբ 1918 թվականին բրիտանական զորքերը ազատագրեցին Պաղեստինը թուրքերից։ Հուշահամալիրը կբացվի ընթացիկ տարվա մարտի 20-ին։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: