երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Իսրայելն ազատ կարձակի պաղեստինցի 110 բանտարկյալների. նրանցից 30-ն անչափահաս է

Իսրայելն ազատ կարձակի պաղեստինցի 110 բանտարկյալների. նրանցից 30-ն անչափահաս է

Իսրայելը հունվարի 30-ին ազատ կարձակի պաղեստինցի 110 բանտարկյալների, այդ թվում՝ 30 անչափահասների: Այս մասին ասված է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման՝ գերիների հարցերով գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ:

Ինչպես հաղորդվում է՝ փոխանակման գործարքի առաջին փուլի շրջանակում ազատ կարձակվեն ցմահ ազատազրկման դատապարտված 32 գերիներ, երկար ժամկետներով 48 ազատազրկվածներ և 30 երեխաներ:

Նշվում է, որ ավելի վաղ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևի՝ «Ալ-Քասամ» բրիգադների ներկայացուցիչները հայտարարել էին, որ հինգշաբթի օրը կազատեն իսրայելցի ևս երեք պատանդի:

  • Կիսվել: