չորեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2026
Իսրայելի ՌՕՈւ-ն մեկ օրում Լիբանանում խոցել է «Հեզբոլլահի» մոտ 200 օբյեկտ

Իսրայելի ՌՕՈւ-ն մեկ օրում Լիբանանում խոցել է «Հեզբոլլահի» մոտ 200 օբյեկտ

Լիբանանի հարավում «Հեզբոլլահի» հետ բախման հետևանքով իսրայելցի երկու զինվորական է վիրավորվել: Այս մասին հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակը:

Ինճպես հաղորդվում է՝ դեսանտային բրիգադի զինծառայողները միջին ծանրության վնասվածքներ են ստացել փոխհրաձգության ժամանակ և տեղափոխվել են հիվանդանոց:

ՑԱԽԱԼ-ից նաև հայտնել են, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը մեկ օրում Լիբանանի տարածքում խոցել է «Հեզբոլլահի» մոտ 200 օբյեկտ, այդ թվում՝ խմբավորման ենթակառուցվածքները և հրթիռային արձակման կայանքները:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ իսրայելական ռազմական ինքնաթիռներն ավիահարվածներ են հասցրել Լիբանանի հարավային քաղաքներին:

Իր հերթին «Հեզբոլլահը» հայտարարել էր, որ հրթիռներ է արձակել Իսրայելի հյուսիսում գտնվող ՑԱՀԱԼ-ի զորանոցների ուղղությամբ:

  • Կիսվել: