երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Իսրայելի պաշտպանության նախարարը հրամայել է ամբողջությամբ շրջափակել Գազայի հատվածը. «Մենք կռվում ենք կենդանիների դեմ»

Իսրայելի պաշտպանության նախարարը հրամայել է ամբողջությամբ շրջափակել Գազայի հատվածը. «Մենք կռվում ենք կենդանիների դեմ»

Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հրամայել է ամբողջությամբ շրջափակել Գազայի հատվածը, հայտնում է Haaretz-ը։

«Ես հրամայել եմ ամբողջությամբ շրջափակել Գազայի հատվածը։ Ոչ լույս, ոչ սնունդ, ոչ գազ, ամեն ինչ փակ է։ Մենք պատերազմում ենք մարդկային կենդանիների հետ և գործում ենք ըստ այդմ»:

Իսրայելը հայտարարել է, որ հատուկ նշանակության ուժեր է գործի դրել, որպեսզի ՀԱՄԱՍ-ի զինյալներից հետ վերցնի չորս տեղամասերի վերահսկողությունը:

Իսրայելը պաշտոնապես պատերազմ հայտարարեց կիրակի օրը և կանաչ լույս վառեց «զգալի ռազմական քայլերի» համար՝ ի պատասխան մեկ օր առաջ ՀԱՄԱՍ-ի անսպասելի հարձակման։ Իսրայելական զինվորականները փորձել են ջարդել գրոհայիններին դեռևս հարավային քաղաքներում և ուժեղացրել են Գազայի հատվածի ռմբակոծությունները: Երկու կողմից էլ ավելի քան 1100 մարդ է սպանվել, հազարավոր մարդիկ վիրավորվել են։

Իսրայելի պաշտպանության բանակի ներկայացուցիչը հայտնել է, որ օդուժը հարձակվել է Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ին և Իսլամական ջիհադին պատկանող ռազմավարական կենտրոնների վրա:

Բանակը հայտնել է, որ պայթեցվել է ռազմական պահեստը և ստորգետնյա թունելի մուտքի լիսեռը, որն օգտագործում էին ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան անդամները, ինչպես նաև «Իսլամական ջիհադի» շտաբը Զեյթուն թաղամասում գտնվող մզկիթում և ՀԱՄԱՍ-ի կենտրոնակայանը Խան Յունեսում:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: