հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
Իսրայելի պաշտպանության նախարարը բանակին հանձնարարել է լրացուցիչ տարածքներ գրավել Գազայում

Իսրայելի պաշտպանության նախարարը բանակին հանձնարարել է լրացուցիչ տարածքներ գրավել Գազայում

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը բանակին հանձնարարել է լրացուցիչ տարածքներ գրավել Գազայում, տեղեկացնում է «Այսօր Իսրայելում» պորտալը:

Ըստ պորտալի՝ Կացը, մասնավորապես, նշել է. «Ես բանակին հանձնարարել եմ լրացուցիչ տարածքներ գրավել Գազայում՝ միաժամանակ տարհանելով տեղի բնակչությանը, և ընդլայնել անվտանգության գոտիները անկալվի շուրջ՝ իսրայելական բնակավայրերն ու բանակի զինվորներին պաշտպանելու համար։

Որքան երկար ՀԱՄԱՍ-ը հրաժարվի ազատ արձակել պատանդներին, այնքան ավելի շատ տարածքներ կկորցնի, և այդ հողերը կկցվեն Իսրայելին»:

 

 

  • Կիսվել: