ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Իսրայելի պաշտպանության բանակը շարունակում է ոչնչացնել ՀԱՄԱՍ-ի թունելները

Իսրայելի պաշտպանության բանակը շարունակում է ոչնչացնել ՀԱՄԱՍ-ի թունելները

Իսրայելի պաշտպանության բանակը շարունակում է ոչնչացնել ՀԱՄԱՍ-ի թունելները։ Այս մասին ասվում է Իսրայելական բանակի X սոցիալական ցանցի էջում տեղադրված հաղորդագրության մեջ։

«Մինչ ՀԱՄԱՍ-ը խոչընդոտում է քաղաքացիական անձանց  տեղափոխմանը  Գազայի հարավի անվտանգ տարածք, ՀԱՄԱՍ-ը թաքնվում է ահաբեկիչների թունելների բարդ ցանցում: Իսրայելի պաշտպանության բանակը Գազայի հյուսիսում գործողությունների ժամանակ հայտնաբերել է [թունելներ]» մուտքի բազմաթիվ կետեր,- ասվում է տեքստում։

Ըստ իսրայելական լրատվամիջոցների,   ինժեներական զորքերը լայնածավալ գործողություն են սկսել Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի թունելների ոչնչացման ուղղությամբ և արդեն պայթեցրել են դրանցից ավելի քան հարյուրը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: