հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Իսրայելի նախագահը պատմության մեջ առաջին անգամ պաշտոնական այցով ուղեւորվել է ԱՄԷ

Իսրայելի նախագահը պատմության մեջ առաջին անգամ պաշտոնական այցով ուղեւորվել է ԱՄԷ

Կիրակի Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը մեկնել է պատմության մեջ առաջին պաշտոնական այցով Արաբական Միացյալ Էմիրություններ (ԱՄԷ):  Այդ մասին հայտնել են իր գրասենյակից։ 

«Պատմության մեջ առաջին անգամ նախագահ Հերցոգն ուղեւորվել է այսօր առավոտյան Արաբական Միացյալ Էմիրություններ նախագահական այցով ԱՄԷ-ի փաստացի ղեկավար ու Աբու Դաբիի թագաժառանգ Մուհամեդ բեն Զաիդ Ալ Նահայանի հրավերով: Նախագահը կայցելի Աբու Դաբի եւ Դուբայ, եւ կանցկացնի պաշտոնական հանդիպումներ Աբու Դաբիի թագաժառանգի, արտաքին գործերի նախարարի եւ նախագահի, ԱՄԷ-ի վարչապետի եւ Դուբայի էմիր Մուհամեդ բեն Ռաշիդ Ալ Մաքթումի հետ»,-ասվում է հայտարարության մեջ:
 
Ինչպես նշել է նախքան թռիչքը Հերցոգը, իր այցը, որը կտեւի մինչեւ հունվարի 31-ը, հնարավոր է դարձել այն բանի շնորհիվ, որ 2020 թվականի սեպտեմբերին Վաշինգտոնում իսրայելյան կողմն ԱՄՆ-ի ակտիվ միջնորդությամբ ստորագրել է ԱՄԷ-ի եւ Բահրեյնի հետ հարաբերությունները կարգավորելու փաստաթղթեր: Այդ եռակողմ գործարքը կնքելուց առաջ Իսրայելն ուներ դիվանագիտական հարաբերություններ արաբական երկրների շրջանում միայն Եգիպտոսի եւ Հորդանանի հետ:
 
«Ես կրում եմ խաղաղության ուղերձ ամբողջ աշխարհին: Աշխարհն իր հետ բերում է բարգավաճում, առաջընթաց եւ աճ՝ ի նպաստ տարածաշրջանի ժողովուրդների»,-Հերցոգի խոսքերը տարածել է իր գրասենյակը:
 

  • Կիսվել: