կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Իսրայելի հյուսիսում սկսվել է 4 հազար ռմբապաստարանների շտապ վերանորոգումը

Իսրայելի հյուսիսում սկսվել է 4 հազար ռմբապաստարանների շտապ վերանորոգումը

Իսրայելի հյուսիսում սկսվել է շուրջ 4 հազար ռմբապաստարանների շտապ վերակառուցումն ու վերանորոգումը։ Այս մասին հայտնում է The Jerusalem Post թերթը։

Ինչպես նշում է հրատարակությունը, նախագիծը, որն իրականացվում է Մեծ Բրիտանիայի ամենահին իսրայելական բարեգործական  կազմակերպության՝ JNF UK-ի և ոչ կառավարական Ossim Shechuna կազմակերպության կողմից, ուղղված է հյուսիսային ճակատի հնարավոր բացման պատրաստակամության ապահովմանը, եթե լիբանանյան «Հեզբոլլահ» խմբավորումը մտնի պատերազմի մեջ Իսրայելի հետ՝ պաղեստինա-իսրայելական լարվածության սրման ֆոնին:

Քաղաքացիների համար կացարաններ պատրաստելու հարցը հրատապ է, քանի որ «Հեզբոլլահ»-ի հետ ցանկացած պատերազմ կներառի լայնածավալ հրթիռային հարձակումներ Իսրայելի բնակչության կենտրոնների վրա, ըստ Իսրայելի JNF UK-ի գործադիր տնօրեն Յոնաթան Գալոնի:

«Հիմա մենք ունենք մի քանի ոսկե ժամ աշխատելու համար. ապաստարաններ մաքրել, էլեկտրաէներգիա և ջուր տեղադրել, կահույք և անհրաժեշտ պարագաներ մատակարարել: Դա անելու համար մեզ հնարավորինս շատ կամավորներ են պետք»,- ասել է նա:

  • Կիսվել: