կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
Իսրայելի հարվածների հետևանքով Լիբանանում շտապօգնության աշխատակիցներ են զոհվել

Իսրայելի հարվածների հետևանքով Լիբանանում շտապօգնության աշխատակիցներ են զոհվել

Իսրայելի հարվածների հետևանքով Լիբանանի հարավում առնվազն 5 շտապօգնության աշխատակից է զոհվել։

Այս մասին հայտնում է Լիբանանի ազգային լրատվական գործակալությունը։

Նշվում է, որ աշխատակիցները զոհվել են Զավտար ալ-Ղարբիյա քաղաքի վրա Իսրայելի հարձակման ժամանակ իրենց մարդասիրական պարտքը կատարելու ընթացքում։  

Իսրայելն իր հերթին Լիբանանի հարավային շրջանների 7 բնակավայրերի բնակիչներին հորդորել է տեղափոխվել երկրի հյուսիս։

 

 

  • Կիսվել: