ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Իսրայելի Բեն Գուրիոն միջազգային օդանավակայանն անցել է ցուցարարների վերահսկողության տակ

Իսրայելի Բեն Գուրիոն միջազգային օդանավակայանն անցել է ցուցարարների վերահսկողության տակ

Իսրայելի Բեն Գուրիոն միջազգային օդանավակայանն անցել է ցուցարարների վերահսկողության տակ, հայտնում են տեղի աղբյուրները:

Իսրայելը լիովին կանգ է առել. երկիրը կանխամտածված կաթվածահար է եղել և հայտնի չէ, թե երբ դուրս կգա այդ վիճակից:

Նշենք, որ Իսրայելում զանգվածային գործադուլներ են, որոնք սկսվել են դատական բարեփոխումների օրինագծի, ինչպես նաև երկրի պաշտպանության նախարար Յոավ Գալանտին աշխատանքից հեռացնելու դեմ: Վերջինս կառավարությանը կոչ էր արել կասեցնել դատական բարեփոխումների նախագիծը:

Բողոքի ալիք բարձրացրած օրինագիծը նախատեսում է գերագույն դատարանի լիազորությունների սահմանափակում և դատավորների ընտրության վերահսկողության տրամադրում իշխանության գործադիր ճյուղին:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: