հինգշաբթի, հուլիս 30
30 / 7 / 2026
Իսրայելի բանակը հայտնել է Լիբանանի հարավում «Հեզբոլլահի» թիրախներին նոր հարվածներ հասցնելու մասին

Իսրայելի բանակը հայտնել է Լիբանանի հարավում «Հեզբոլլահի» թիրախներին նոր հարվածներ հասցնելու մասին

Իսրայելի ԶՈւ-ն նոր ավիահարվածներ է հասցրել Լիբանանի տարածքում շիաների «Հեզբոլլահ» կազմակերպության թիրախներին։ Ինչպես տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հաղորդել է բանակի մամուլի ծառայությունը։

Անցած գիշեր Իսրայելի ռազմաօդային օդուժի կործանիչները Լիբանանի հարավի Այտ էշ Շաաբ, Մատմուրա, Սիդիկին, էլ Լյաբունե բնակավայրերի շրջակայքում հարձակվել են «Հեզբոլլահ»-ի թիրախների վրա:

  • Կիսվել: