հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
Իսրայելական օդուժը ռմբակոծել է Սիրիայում ռազմական օբյեկտները

Իսրայելական օդուժը ռմբակոծել է Սիրիայում ռազմական օբյեկտները

Իսրայելական օդուժը ռմբակոծել է Սիրիայում ռազմական օբյեկտները, հայտնում են սիրիական ԶԼՄ-ները:

Նշվում է, որ, ըստ Իսրայելի Պաշտպանության բանակի, հարձակման թիրախը եղել է Լաթաքիա նահանգի լեռներում պահվող զենքը։

Ինչպես հաղորդվում է՝ ավիահարվածը հասցվել է սիրիական բանակի երեք օբյեկտի, այդ թվում՝ Կարդահա քաղաքի մոտակայքում գտնվող ռադիոլոկացիոն կայանի և Սիրիայի Տարտուս նավահանգստային քաղաքի մոտակայքում գտնվող զենքի պահեստի ուղղությամբ:

Ռմբակոծության հետևանքով տուժածներ չկան:

  • Կիսվել: