շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Իրաքում վերջին մեկ օրվա ընթացքում զոհվել է վեց ցուցարար

Իրաքում վերջին մեկ օրվա ընթացքում զոհվել է վեց ցուցարար

Վերջին 24 ժամվա ընթացքում Իրաքում վեց ցուցարար է զոհվել, երբ անվտանգության ուժերը Բաղդադում կրակ են բացել եւ արցունքաբեր գազ կիրառել, տեղեկացնում է AP-ը։

Ցուցարարներն անվադողեր են այրել Ախրար կամրջի մոտ՝ արգելափակելով անվտանգության ուժերի մուտքը։ Նրանք նաև զբաղեցրել են երեք ռազմավարական կամուրջներից յուրաքանչյուրի մի հատվածը։

Նշենք, որ առնվազն 350 ցուցարարներ զոհվել եւ հազարավորները վիրավորվել հոկտեմբերի 1-ից սկսված զանգվածային ցույցերի ընթացքում։

  • Կիսվել: