երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Իրաքի եւ Իրանի ԱԳՆ ղեկավարները քննարկել են Սաուդյան Արաբիայի հետ բանակցային գործընթացը

Իրաքի եւ Իրանի ԱԳՆ ղեկավարները քննարկել են Սաուդյան Արաբիայի հետ բանակցային գործընթացը

Իրանի արտաքին գործերի նախարարության ղեկավար Հոսեյն Ամիր Աբդոլլահիյանը եւ նրա իրաքցի պաշտոնակից Ֆաուդ Հուսեյնը վարել են երկկողմ հեռախոսազրույց։ Հուլիսի 18-ին այդ մասին հայտնել Է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը:

«Իրանի եւ Իրաքի արտգործնախարարությունների ղեկավարները քննարկել են մի շարք հարցեր, որոնք փոխադարձ հետաքրքրություն են ներկայացնում երկկողմ հարաբերությունների բնագավառում, ինչպես նաեւ տարածաշրջանի խնդիրներ, ներառյալ Թեհրանի եւ Էր Ռիադի բանակցությունները»,- ասված Է հաղորդագրության մեջ:

Նաեւ նշվում Է, որ Հոսեյն Ամիր Աբդոլլահիյանը «բարձր Է գնահատել Իրաքի ձգտումը եւ կառուցողական դերը տարածաշրջանային երկխոսության խրախուսման եւ կայունության ամրապնդման հարցում»:

2021 եւ 2022 թվականների ընթացքում Թեհրանը եւ Էր Ռիադը բանակցություններ են վարել հարաբերությունների նորմալացման հնարավորության շուրջ, կայացել Է հինգ հանդիպում Բաղդադում: Վերջին փուլը տեղի Է ունեցել ընթացիկ տարվա ապրիլին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

  • Կիսվել: