կիրակի, հունիս 16
16 / 6 / 2024
Իրանը Թուրքիային կոչ է արել ձեռնպահ մնալ Սիրիայի դեմ ուժ կիրառելուց

Իրանը Թուրքիային կոչ է արել ձեռնպահ մնալ Սիրիայի դեմ ուժ կիրառելուց

 Իրանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը Թուրքիային կոչ է արել անվտանգության ոլորտում իր խնդիրները լուծել երկխոսության միջոցով` հարգելով Սիրիայի տարածքային ամբողջականությունը և ձեռնպահ մնալ իր հարևանների դեմ ռազմական ուժ կիրառելուց: Sputnik Արմենիայի փոխանցմամբ, նման հայտարարություն է արել Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Սաիդ Հաթիբզադեն, տեղեկանում ենք Tasnim-ից։

Նա նշել է, որ Իրանը դեմ է այլ երկրների տարածքում վեճերի լուծման նպատակով ուժի կիրառմանը:
 
Հաթիբզադեի խոսքով` Թեհրանը նման ռազմական գործողությունները դիտարկում է որպես այդ երկրների տարածքային ամբողջականության և ինքնիշխանության խախտում և կարծում է, որ դա միայն կբարդացնի իրավիճակը:
 
Նա հավելել է, որ վերջին տարիներին կուտակված փորձը ցույց է տվել` այլ երկրներում ռազմական գործողությունները ոչ միայն չեն նպաստում երկկողմ վեճերի լուծմանը, այլև լուրջ հումանիտար հետևանքներ ունեն և էլ ավելի կբարդացնեն իրավիճակը տարածաշրջանում։

  • Կիսվել: