Իրանը ՄԱԳԱՏԷ-ի հետ լուրջ երկխոսության պատրաստակամություն է ցուցաբերել․ Գրոսսի
Իրանը ավելի քան մեկ տարվա ընթացքում առաջին անգամ ցույց տվեց իր պատրաստակամությունը Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ «լուրջ երկխոսության» և կոնկրետ խնդիրների քննարկման համար։ Այս մասին բրիտանական Financial Times թերթին ասել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին։
«Ես տեսնում եմ, որ նրանք ընդունում են՝ ավելի լավ է պահպանել որոշակի փոխազդեցություն, քան գնալ ոչ մի կերպ չհատվող ճանապարհներով՝ հրահրելով աճող էսկալացիա և լրացուցիչ սպառնալիքներ, ներառյալ պատերազմ։ Դա շատ կարևոր է, քանի որ մենք կոնտակտ ենք հաստատել այն բանից հետո, երբ ամիսներ շարունակ յուրաքանչյուրը խոսում էր մյուսին չլսելով», – ասել է նա։
Իսլամական հանրապետություն կատարած այցից հետո Գրոսսին ասել է, որ երկխոսության «նոր փուլի» հույս ունի։
Նա նաև հավելել է, որ չնայած Մերձավոր Արևելքում իրավիճակի սրմանը, Վաշինգտոնը և Թեհրանը դեռևս ունեն հաղորդակցության «երկկողմանի ուղիներ»։