Իրանը հերքել է հրադադարի ռեժիմը խախտելու Իսրայելի մեղադրանքները
Իրանը հերքել է հրադադարի ռեժիմը խախտելու Իսրայելի մեղադրանքները։
«Հրապարակված լուրերը, թե Իրանը հրթիռներ է արձակել օկուպացված տարածքների ուղղությամբ՝ սիոնիստական ռեժիմի հետ հրադադարի հաստատումից հետո, հերքվում են»,- հաղորդել է IRNA-ն։
Ավելի վաղ Իսրայելն Իրանին մեղադրել էր իր տարածքի դեմ բալիստիկ հրթիռ արձակելու մեջ, իսկ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը կարգադրել էր «ինտենսիվ հարվածներ» հասցնել «Թեհրանի հենց կենտրոնում»՝ ի պատասխան հայտարարված հրադադարի խախտման։