ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Իրանը չի հրաժարվի ԱՄՆ-ին ներկայացրած իր պահանջներից. Փեզեշքիան

Իրանը չի հրաժարվի ԱՄՆ-ին ներկայացրած իր պահանջներից. Փեզեշքիան

Իրանը մտադիր չէ նահանջել իր պահանջներից, որոնք ներկայացվում են ամերիկյան կողմին՝ հակամարտության կարգավորման նպատակով։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Մենք չենք խոնարհվի որևէ ուժի առաջ և հանուն հարմարավետության չենք զոհաբերի մեր երկրի արժանապատվությունը: Մենք պատվով ենք վարում բանակցությունները և չենք պատրաստվում նահանջել»,- ասել է Փեզեշքիանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Tasnim գործակալությունը, հղում անելով իր աղբյուրին, հայտնել էր, որ Թեհրանը ԱՄՆ-ին է փոխանցել 14 կետից բաղկացած նոր առաջարկ, որտեղ շեշտը դրվում է ռազմական գործողությունների դադարեցման ու վստահության ամրապնդման միջոցառումների վրա։

  • Կիսվել: