Իրանը 12 երկրների հետ քննարկել է իրավիճակը տարածաշրջանում
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտնել է, որ վերջին 48 ժամվա ընթացքում հեռախոսազրույցներ է ունեցել 12 երկրների իր գործընկերների հետ՝ քննարկելով տարածաշրջանային իրավիճակը և ԱՄՆ-ի ու Իսրայելի գործողությունների հետևանքով լարվածության սրման հնարավոր հետևանքները։
Ըստ նրա՝ բանակցություններ են անցկացվել Օմանի, Եգիպտոսի, Հորդանանի, Սաուդյան Արաբիայի, Կատարի, Կիպրոսի, Թուրքիայի, Քուվեյթի, ԱՄԷ-ի, Թունիսի, Իրաքի և Պակիստանի արտաքին գործերի նախարարների հետ։
Խորհրդակցությունների ընթացքում Արաղչին ընդգծել է պետությունների ազգային ինքնիշխանությունը հարգելու, ագրեսիան և սպառնալիքները դադարեցնելու, ապակայունացնող արտաքին միջամտությունից հրաժարվելու անհրաժեշտությունը։
Նա նաև շեշտել է տարածաշրջանի երկրների պատասխանատվությունը՝ անկայունության տարածումը կանխելու հարցում, ինչպես նաև Իրանի՝ սեփական ինքնիշխանությունն ու ազգային անվտանգությունը պաշտպանելու իրավունքը։
Ամփոփելով խոսքը՝ Արաղչին նշել է, որ անհրաժեշտ է ձևավորել տարածաշրջանային անվտանգության մեխանիզմներ՝ առանց տարածաշրջանից դուրս գտնվող ուժերի միջամտության։


